Վրաստանում հաստատվել է նոր կորոնավիրուսի ևս 2 դեպք՝ վարակվածների ընդհանուր թիվը երկրում հասել է 15-ի։ Այս մասին հաղորդում է երկրի կառավարության ստեղծած stopcov.ge կայքը։
Ըստ նույն աղբյուրի՝ 141 մարդ գտնվում է կարանտինի մեջ, ևս 51-ը՝ ստացիոնար վերահսկողության տակ։
Հիշեցնենք, կորոնավիրուսի առաջին երեք դեպքերը Վրաստանում արձանագրվեցին նախանցած շաբաթ։