Մատչելիության հղումներ

Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասել է 13-ի, հիվանդներից 2-ի վիճակը ծանր է


Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասել է 13-ի։ Թբիլիսիի ինֆեկցիան հիվանդանոց տեղափոխված 12 հիվանդներից 2-ի վիճակը, հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեի փոխանցմամբ, հարաբերականորեն ծանր է, մեկի մոտ ախտանշանները չեն արտահայտվում, մնացած 9-ի մոտ հիվանդությունն արտահայտվում է նվազագույն ախտանշաններիվ։

«Գրուզիա օլնայն» ինտերնետային պարբերականի փոխանցմամբ՝ Ցերցվաձեն հայտնել է նաև, որ լաբորատորիայից սպասվում են 17 մարդու հետազոտության պատասխանները։

Հիշեցնենք, կորոնավիրուսի առաջին երեք դեպքերը Վրաստանում արձանագրվեցին նախանցած շաբաթ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG