Մատչելիության հղումներ

Ուսումնական հաստատություններում դասերը վաղվանից վերսկսվում են. նախարար


Սուր շնչառական վիրուսներով հիվանդների թիվը նվազում է, ու որևէ պատճառ չկա, որ դասերը չվերսկսվեն: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտնեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

Նա նշեց, որ համաճարակային վիճակը վերահսկվում է, մեկ շաբաթյա արձակուրդը վերջանում է այսօր, բոլոր ուսումնական հաստատությունները վաղը սկսում են դասերը:

Հիշեցնենք, որ գարնանային արձակուրդները մարտի 2-ից էին սկսվել, քանի որ մարտի 1-ին Հայաստանում կորոնավիրուսի դեպք էր հայտնաբերվել: Ըստ պաշտոնական տվյալների` նոր դեպքեր չեն հայտնաբերվել, իսկ վարակակիրն էլ իրեն լավ է զգում:

XS
SM
MD
LG