Իրանում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվն անցած մեկ օրում ավելացել է 591-ով՝ հասնելով 3 հազար 513-ի, մահվան դեպքերի թիվն աճել է 15-ով՝ հասնելով 107-ի։ Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է երկրի առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի գրասենյակի ղեկավար Քիանուշ Ջահանփուրը։
IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ պաշտոնյան նաև փոխանցել է, որ 739 մարդ ապաքինվել է և դուրս գրվել հիվանդանոցներից։
Երկրում ժամանակավորապես փակվել են կրթօջախները, չեղարկվել են հրապարակային միջոցառումները։
Ջահանփուրը հայտնել է, որ 25 լաբորատորիաներում 23 հազար 327 թեստ է իրականացվում, կորոնավիրուսի լաբորատորիաների թիվը մինչև շաբաթավերջ կհասցվի 40-ի։