Մատչելիության հղումներ

Պուտինը և Էրդողանը Մոսկվայում քննարկելու են Սիրիայի հարցը


Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Էրդողանը, արխիվ
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Էրդողանը, արխիվ

Այսօր Մոսկվայում հանդիպում են Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Էրդողանը:

Երկու երկրների ղեկավարների բանակցությունների օրակարգում Սիրիայի խնդիրն է:

Ռուսաստանը և Թուրքիան Սիրիայում աջակցում են հակամարտության տարբեր կողմերին, ինչի հետևանքով ի հայտ է գալիս երկու երկրների զորամիավորումների ուղիղ առճակատման սպառնալիք:

Մոսկվան և Անկարան հավաստիացնում են, որ ամեն կերպ ցանկանում են կանխել այդօրինակ զարգացումը:

Այցից առաջ Էրդողանն ասել է, թե ուզում է Պուտինին համոզել անհապաղ հրադադար հաստատել Իդլիբում:

Լարվածությունը Սիրիայի այդ շրջանում կտրուկ սրվել է այն բանից հետո, երբ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի զորքի գործողությունների հետևանքով զոհվել է մի քանի տասնյակ թուրք զինծառայող, ինչին Անկարան պատասխանել է Սիրիայի բանակի դիրքերին հասցրած հարվածներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG