Թուրքիան և Եվրամիությունը միմյանց մեղադրում են միգրանտների հետ կապված նոր ճգնաժամ առաջացնելու մեջ։
Թուրքիան պնդում է, որ Եվրամիությունը չի վճարել միգրանտներին պահելու համար նախատեսված ամբողջ գումարը, ինչի մասին պայմանավորվածություն էր ձեռք բերվել:
Եվրամիությունը պնդում է, որ չի կարելի փախստականներին օգտագործել քաղաքական ճնշում գործադրելու համար:
Ավելի վաղ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Բրյուսելին սպառնացել էր փախստականների նոր ներհոսքով, եթե Եվրամիությունը չպաշտպանի Անկարայի դիրքորոշումը սիրիական հակամարտության հարցում:
Այսօր Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելը մեկնում է Թուրքիա:
Վաղը սիրիական ճգնաժամի հետ կապված Ռեջեփ Էրդողանը խորհրդակցելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Մոսկվայում: