Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսով վարակվածների թիվն Իրանում հասավ 2336-ի, բուժվածներինը՝ 435-ի, մահացածներինը՝ 77-ի


Իրան - Կորոնավիրուսով վարակվածին բուժում են Թհրանի հիվանդանոցներից մեկում, 1-ը մարտի, 2020թ.
Իրան - Կորոնավիրուսով վարակվածին բուժում են Թհրանի հիվանդանոցներից մեկում, 1-ը մարտի, 2020թ.

Կորոնավիրուսով վարակվածների թիվն Իրանում ավելացել է ևս 835-ով, մահվան դեպքերինը՝ 11-ով։ Այդ մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտնել է երկրի առողջապահության նախարարի տեղակալը։

IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ալիռեզա Ռաիսին հաղորդել է, որ վարակվածների ընդհանուր թիվը երկրում հասել է 2 հազար 336-ի, որից բուժվել է 435 մարդ,, մահացել՝ 77-ը։

Ռաիսին մանրամասնել է, որ սկզբնական փուլերում կորոնավիրուսի կասկածով 8 հազար 532 մարդ տեղափոխվել է հիվանդանոց, նրանցից թեստավորվել են 5 հազար 737-ը, վարակը հայտնաբերվել է 2 հազար 336-ի մոտ։

Փոխնախարարը նշել է նաև, որ ամենաշատը վարակը տարածված է Գիլանում, Ղոմում և մայրաքաղաք Թեհրանում։

Հայաստանի վարչապետը երեկ տեղեկացրեց, որ Կառավարության միջգերատեսչական հանձնաժողովը որոշում է կայացրել երկարացնել և խստացնել հայ-իրանական սահմանի շուրջ գործող սահմանափակումները, այդ թվում՝ բեռնափոխադրումների մասով։ Ըստ Նիկոլ Փաշինյանի, 5 օրվա ընթացքում Հայաստանը ժամանակավորապես կվերականգնի նաև Իրանի հետ վիզային ռեժիմը։

Կորոնավիրուսի վարակի Հայաստանում արձանագրված միակ դեպքը, հիշեցնենք, հայտնաբերվել է Իրանից ժամանած ՀՀ քաղաքացու մոտ։

XS
SM
MD
LG