Կորոնավիրուսի հետևանքով մահացել է Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիի ավագ խորհրդական Մոհամադ Միրմոհամադին: 71-ամյա կրոնական գործչի մահվան մասին հաղորդել է Իրանի պետական ռադիոն։
Միրմոհամադին հատուկ խորհրդի անդամ է, որի լիազորությունների մեջ է մտնում ընտրություններում թեկնածուների գրանցման հաստատումը, ինչպես նաև միջնորդությունը հոգևոր առաջնորդի և խորհրդարանի միջև:
Իրանի առողջապահության նախարարության տվյալներով՝ կորոնավիրուսի զոհերի թիվը երկրում հասել է 66-ի: «Վարակակիրների ընդհանուր թիվն Իրանում գերազանցել է 1500-ը», - հաղորդել է նույն աղբյուրը: