Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն այսօր պահանջել է, որպեսզի Սիրիայի կառավարական բանակի ստորաբաժանումներն Իդլիբում հետ քաշվեն դեպի այն գիծը, որ նախանշվել է պաշտոնական Անկարայի կողմից:
«Եթե [կառավարական ուժերը] շուտափույթ կերպով հետ չքաշվեն դեպի այն դիրքերը, որ Թուրքիան է մատնանշում, նրանց գլուխն ուսերին չի մնա», - հայտարարել է Թուրքիայի նախագահը` դիմելով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամներին:
Էրդողանի խոսքով, Անկարայի վերջնական նպատակը «Իդլիբում հարատև հրադադարի հաստատումն է»: