Իրանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասավ 54-ի, վարակված է 978 մարդ, այս մասին կիրակի օրը հայտնել են երկրի պաշտոնական աղբյուրները:
Իրանը կորոնավիրուսի զոհերի թվում Չինաստանից հետո երկրորդ երկիրն է, որտեղ բռնկված վարակը տարածվել է նաև հարևան երկրներ: Վրաստանում հաստատվել է վարակի երեք դեպք, որոնցից երկուսը ժամանել էին Իրանից, երրորդը՝ Իտալիայից:
Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը երեկվա դրությամբ երեք էր: