Մատչելիության հղումներ

Վարչապետն ու Վրաստանի պաշտպանության նախարարը քննարկել են անվտանգության մարտահրավերները


Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է այսօր երկու երկրների ՊՆ-ների միջև պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության 2020թ․ծրագրի ստորագրումը:

Կառավարության աշխատակազմի տեղեկացմամբ՝ նրանք քննարկել են երկկողմ հարաբերություններին, այդ թվում՝ հայ-վրացական պաշտպանական փոխգործակցության օրակարգին վերաբերող հարցեր:

Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգության մարտահրավերներին՝ Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Ղարիբաշվիլին մտքեր են փոխանակել հակամարտությունների խաղաղ կարգավորման, այդ ուղղությամբ փոխադարձ ջանքերի կարևորության շուրջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG