Մատչելիության հղումներ

CBS. Բայդենը կարող է հաղթել Հարավային Կարոլինայի փրայմերիներում


ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդեն, արխիվ
ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդեն, արխիվ

Նևադայում շաբաթ օրը կայացած դեմոկրատական ներկուսակցական ընտրություններից` փրայմերիներից հետո, որոնց ընթացքում համոզիչ հաղթանակ տարավ Վերմոնթից ընտրված սենատոր Բերնի Սանդերսը, քարոզարշավը տեղափոխվել է Հարավային Կարոլինա:

Ներկուսակցական ընտրություններն այստեղ նշանակված են փետրվարի 29-ին:

CBS հեռուստաընկերության և YouGov սոցիոլոգիական գործակալության հրապարակած վերջին հարցումների համաձայն, առաջատարն այստեղ նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենն է՝ նրա օգտին պատրաստ է քվեարկել Հարավային Կարոլինայի ընտրողների 28 տոկոսը: Նույն հետազոտության համաձայն՝ քարոզարշավի առաջատար Բերնի Սանդերսի օգտին պատրաստ է քվեարկել այս նահանգում բնակվող դեմոկրատ ընտրողների 23 տոկոսը:

Նևադայում կայացած փրայմերիների նախնական արդյունքներով՝ քվեների ավելի քան 50 տոկոսով առաջին տեղում էր Բերնի Սանդերսը, երկրորդը Ջոզեֆ Բայդենն էր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG