Վերմոնտից ընտրված սենատոր Բերնի Սանդերսը երեկ ձայների տպավորիչ առավելությամբ առաջ է անցել մրցակիցներից Նևադայում` ամրապնդելով առաջատարի իր դիրքը նախագահի դեմոկրատ թեկնածուների պայքարում:
Ըստ նախնական արդյունքների, նա ստացել է ձայների շուրջ 47 տոկոսը: Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը` ձայների 20 տոկոսով:
Սա ներկուսակցական այս պայքարում նրա առաջին հաղթանակն է, ավելի վաղ Այովայում և Նյու Հեմփշիրում նա նույնիսկ առաջատար եռյակ չէր անցել: Հաջորդ` վճռորոշ քվեարկությունը տեղի կունենա մարտի 3-ին, երբ ներկուսակցական ընտրություններ կանցկացվեն միանգամից 14 նահանգներում: