Մատչելիության հղումներ

Միլիարդատեր Բլումբերգն առաջին անգամ մասնակցեց նախընտրական բանավեճին


ԱՄՆ - Միլիարդատեր Մայքլ Բլումբերգը Լաս Վեգասում բանավեճի ժամանակ, 19-ը փետրվարի, 2020թ.
ԱՄՆ - Միլիարդատեր Մայքլ Բլումբերգը Լաս Վեգասում բանավեճի ժամանակ, 19-ը փետրվարի, 2020թ.

Լաս Վեգասում անցած երեկո տեղի է ունեցել Դեմոկրատական կուսակցության նախընտրական բանավեճերի հերթական փուլը, որին առաջին անգամ մասնակցել է Նյու Յորքի նախկին քաղաքապետ, միլիարդատեր Մայքլ Բլումբերգը:

Վերջինս արտառոց քարոզարշավ է վարում. ընտրողների հետ համարյա չի հանդիպում, բայց արդեն շուրջ 400 միլիոն դոլար է ծախսել նախընտրական գովազդների վրա:

Ինչպես և ակնկալվում էր, հենց Բլումբերգն էլ հայտնվել է մրցակիցների թիրախում: Վերջիններս միլիարդատիրոջը հիշեցրել են կանանց հասցեին նրա՝ երբեմնի անվայելուչ հայտարարությունները, հանցագործության դեմ պայքարում որդեգրած ռասայական մոտեցումները, ինչպես նաև պնդել, թե նա փորձում է իր հարստությամբ «գնել» ընտրությունները:

Սոցիոլոգիական հարցումների համաձայն՝ սուր հարցադրումները ստվերել են Բլումբերգի վարկանիշը, հանդիսատեսների համակրանքը այս անգամ շահել է սենատոր Էլիզաբեթ Ուորենը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG