Մատչելիության հղումներ

Չինաստանի ԱՆ-ի հավաստմամբ՝ կորոնավիրուսով հիվանդացության նոր դեպքերը սուր չեն


Չինաստան - Ուհանի հիվանդանոցներից մեկում բուժօգնություն է ցուցաբերվում կորոնավիրուսով վարակվածին, 16-ը փետրվարի, 2020թ.
Չինաստան - Ուհանի հիվանդանոցներից մեկում բուժօգնություն է ցուցաբերվում կորոնավիրուսով վարակվածին, 16-ը փետրվարի, 2020թ.

Չինաստանում անցած մեկ օրում ևս 98 մարդ է մահացել կորոնավիրուսից, այդ թվում՝ համաճարակի կենտրոնում հայտնված քաղաքի՝ Ուհանի առաջատար հիվանդանոցներից մեկի տնօրենը:

Ընդհանուր առմամբ, անցած տարեվերջից սկիզբ առած հիվանդության զոհ է դարձել մոտ 1900 մարդ, վերջին տվյալներով՝ վարակված են ավելի քան 72 հազարը:

Չինաստանի առողջապահության նախարարության հաղորդմամբ, հիվանդացության նոր դեպքերը սուր չեն, նաև սկսել է փոքր-ինչ նվազել դրանց թիվը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տնօրենը, սակայն, հայտարարել է, որ առայժմ շատ վաղ է եզրակացնել՝ արդյոք այդ անկումը կշարունակվի՞, թե՞ ոչ: «Հնարավոր բոլոր սցենարները մնում են ուժի մեջ», - հայտարարել է Թեդրոս Գեբրեիսուսը:

XS
SM
MD
LG