Պաշտոնական Կիևն ահազանգում է, թե իրավիճակը երկրի արևելքում կտրուկ սրվել է, Ռուսաստանի աջակցությունը վայելող անջատականները ականանետներով ու նռնականետներով հարձակվում են Ուկրաինայի զինված ուժերի վրա:
Մի քանի ժամ շարունակված մարտերի հետևանքով ուկրաինական բանակը մեկ զոհ է տվել, չորս վիրավոր, կորուստներ կան նաև հակառակ ճամբարում, թե քանիսը՝ առայժմ չի հստակեցվում:
Տեղի մամուլը պնդում է, թե սա հակամարտության ամենաթեժ սրացումն է 2018 թվականից ի վեր:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պնդել է, թե տեղի ունեցածը «ցինիկ սադրանք է», որով անջատականները փորձում են տապալել «ոչ մեծ, բայց կայուն քայլերով առաջ գնացող բանակցային գործընթացը»: