Մատչելիության հղումներ

ՀՔԾ-ն կարճել է Վաչագան Ղազարյանին և նրա կնոջն առնչվող քրեական գործը


Պետական պահպանության ծառայության պետի նախկին առաջին տեղակալ Վաչագան Ղազարյան Ազգային անվտանգության ծառայությունում, 25-ը հունիսի, 2018թ․
Պետական պահպանության ծառայության պետի նախկին առաջին տեղակալ Վաչագան Ղազարյան Ազգային անվտանգության ծառայությունում, 25-ը հունիսի, 2018թ․

Տարիուկես տևած նախաքննությունից հետո Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) կարճել է Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ, Պետական պահպանության ծառայության պետի նախկին առաջին տեղակալ Վաչագան Ղազարյանի և նրա կնոջ՝ Ռուզաննա Բեգլարյանի ընդհանուր քրեական գործը, որն առնչվում էր ինչպես հարկերից խուսափելուն, այնպես էլ ապօրինի հարստացմանը։ «Ազատությանն» այս մասին փոխանցեց ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը:

Նրա խոսքով՝ Ղազարյանը որպես չվճարած հարկ պետությանն է վերադարձրել մոտ 3 միլիարդ դրամ։

Վաչագան Ղազարյանի փաստաբան Արմեն Հարությունյանն էլ «Ազատությանը» հայտնեց՝ ապօրինի հարստացման մասով քրեական գործը կարճվել է հանցակազմի բացակայության պատճառով։

Ղազարյանին և նրա կնոջը մեղադրանք էր առաջադրվել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու, ապօրինի հարստանալու համար:

XS
SM
MD
LG