Մատչելիության հղումներ

Էրդողանը Ռուսաստանին մեղադրում է Սիրիայում խաղաղ բնակիչների վրա հարձակման մեջ


Սիրիա - Թուրքական բանակի ավտոշարասյունը Իդլիբ նահանգում, 11-ը փետրվարի, 2020թ.
Սիրիա - Թուրքական բանակի ավտոշարասյունը Իդլիբ նահանգում, 11-ը փետրվարի, 2020թ.

Թուրքիայի նախագահը Ռուսաստանին մեղադրել է Սիրիայում խաղաղ բնակիչների վրա հարձակման մեջ և պահանջել դուրս բերել սիրիական կառավարական զորքերը Իդլիբ նահանգում գտնվող «դեէսկալացիայի գոտուց»:

Ռեջեփ Էրդողանը սպառնացել է թուրքական զինուժի վրա նոր գրոհների դեպքում հարձակվել Սիրիայի կառավարական ուժերի վրա:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հակադարձել է, որ Էրդողանի հայտարարությունն իրականությանը չի համապատասխանում: Գերատեսչության հայտարարությունում ասված է, մասնավորապես, որ Սիրիայում ահաբեկչական խմբավորումները քաղաքացիական անձանց օգտագործում են որպես «կենդանի վահան»:

Ռուսաստանի նախագահը թուրք պաշտոնակցի հայտարարությանը դեռ չի պատասխանել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG