Մատչելիության հղումներ

Պեկինը կորոնավիրուսի համաճարակի գագաթնակետը կանխատեսում է փետրվարի վերջին


Չինաստանի նախագահ Սի Ծինփինն այցելում է հիվանդանոց, 10-ը փետրվարի, 2020թ.
Չինաստանի նախագահ Սի Ծինփինն այցելում է հիվանդանոց, 10-ը փետրվարի, 2020թ.

Չինաստանում անցած մեկ օրում միայն կորոնավիրուսից հարյուր մարդ է մահացել, ինչը մինչ այժմ 24 ժամում արձանագրված ամենախոշոր ցուցանիշն է:

Ընդհանուր առմամբ, անցած տարեվերջից սկիզբ առած հիվանդությունն արդեն ավելի քան հազար մարդու կյանք է խլել, վարակված են 42 հազարը:

Պեկինում կառավարության խորհրդականը հայտարարել է, որ իրենց հաշվարկներով՝ համաճարակը գագաթնակետին կհասնի փետրվարի վերջին, ապա կսկսի նահանջել:

Համաճարակի ֆոնին նավթի գինը միջազգային շուկաներում շարունակում է ընկնել, քանի որ դրա հիմնական սպառողը՝ Չինաստանը, շեշտակի կրճատել է արտադրության ծավալները՝ կարանտինի պատճառով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG