Մատչելիության հղումներ

ԱՀԿ-ն եկող շաբաթ կորոնավիրուսի հարցով հատուկ ժողով կանցկացնի


Չինաստան - Կորոնավիրուսով վարակվածները հիվանդանոցում, Ուհան, 5-ը փետրվարի, 2020թ.
Չինաստան - Կորոնավիրուսով վարակվածները հիվանդանոցում, Ուհան, 5-ը փետրվարի, 2020թ.

Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը մեկ օրում աճել է 73-ով և հասել է 563-ի: Հիվանդության հաստատված դեպքերի թիվն ավելի քան 28 հազար է:

Կորոնավիրուս է հայտնաբերվել ավելի քան երկու տասնյակ երկրներում: Մեծ թվով պետություններ, այդ թվում՝ Միացյալ Նահանգները, ժամանակավոր արգելել են անցած երկու շաբաթում Չինաստան այցելած մարդկանց մուտքը:

Փետրվարի 11-12-ը Ժնևում նախատեսված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հատուկ ժողովը, որի օրակարգում կորոնավիրուսի համաճարակի տարածումը կանխելու, վարակահարուցիչի դեմ նոր դեղամիջոցներ և պատվաստանյութեր ստեղծելու խնդիրն է:

Կորոնավիրուսի էպիկենտրոն է համարվում Հուբեի նահանգի Ուհան քաղաքը, որտեղ ութ օրում կառուցված «Հուոշենշան» 1000-մահճակալանոց հիվանդանոցում մարդիկ արդեն բուժօգնություն են ստանում: Այսօր պետք է շահագործման հանձնվի նաև «Լեիշենշան» հիվանդանոցը, որն ունի 1600 մահճակալ:

Ուհանում հիվանդներին տեղավորում են նաև հսկայական մարզահամալիրների, մշակույթի կենտրոնների և ուսումնական հաստատությունների սրահներում: Ուհանում կարանտինի խստագույն ռեժիմ է:

Մինչդեռ, 1153 հիվանդ արդեն բուժվել է կորոնավիրուսից և դուրս է գրվել չինական հիվանդանոցներից:

XS
SM
MD
LG