Ազգային ժողովը արտահերթ նիստի ընթացքում այսօր առաջին ընթերցմամբ չընդունեց Սահմանադրության փոփոխությունների մասին նախագիծը` 87 պատգամավոր քվեարկեց ձեռնպահ, 36-ը՝ դեմ։
Հաջորդիվ սկսեցին քննարկել նույն հարցը հանրաքվեի դնելու որոշման նախագիծը․ իշխանությունը հղում կատարեց Սահմանադրության 202-րդ հոդվածին, ըստ որի՝ եթե սահմանադրական փոփոխությունների նախագիծը ԱԺ-ն չի ընդունում, ապա պատգամավորների ձայների առնվազն 3/5-ով ընդունված որոշմամբ այն կարող է դրվել հանրաքվեի:
Սահմանադրությունում փոփոխությունների նախագծով խորհրդարանական մեծամասնությունն առաջարկել է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և 6 անդամների լիազորությունները։