Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը երրորդ անգամ ուղերձ է հղել Կոնգրեսին՝ խոսելով, մասնավորապես, տնտեսության մեջ հաջողությունների, առևտրային նոր համաձայնագրերի, երկրի պաշտպանական կարողությունների ամրապնդման, համաճարակների դեմ պայքարի հաջող ընթացքի մասին:
Եզրափակելով՝ Թրամփը նույնիսկ առաջարկել է ընդունել մայրության արձակուրդի մասին օրենքը:
Դեմոկրատ 10 օրենսդիրներ բոյկոտել են միջոցառումը:
Այսօր Սենատում նախատեսված է ԱՄՆ նախագահի իմփիչմենթի հարցով վերջնական քվեարկությունը։ Սպասվում է, որ ի տարբերություն Ներկայացուցիչների տան, որտեղ մեծամասնություն են դեմոկրատները, Կոնգրեսի՝ հանրապետականների կողմից վերահսկվող վերին պալատը կարդարացնի Թրամփին։
Ներկայացուցիչների պալատը, հիշեցնենք, անցած տարվա դեկտեմբերի 18-ին իմփիչմենթ հայտնեց ԱՄՆ նախագահին։
Մանրամասները՝ այսօր ավելի ուշ