Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի տվյալներով՝ վերջին շրջանում Սիրիայում 520 հազար ներքին տեղահանված կա


ՄԱԿ-ի տվյալներով՝ Սիրիայում անցած դեկտեմբերի 1-ից սկսած 520 հազար մարդիկ լքել են իրենց տները, հիմնականում կանայք ու երեխաներ, իսկ 280 հազար մարդ անմիջական վտանգի տակ կհայտնվի զինված բախումները շարունակվելու դեպքում:

Այս տվյալները Ժնևում այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտնել է ՄԱԿ-ի մարդասիրական գործողությունները համակարգող գրասենյակի մամուլի խոսնակը՝ նշելով, որ տեղահանվածները կացարանի, սննդի, բժշկական օգնության անհապաղ կարիք ունեն:

ՄԱԿ-ի 33 բեռնատարներ այսօր հատել են թուրք-սիրիական սահմանը՝ մարդասիրական օգնություն տանելով սիրիացի տեղահանվածներին:

Ռուսաստանի աջակցությունը վայելող սիրական բանակը վերջին շրջանում հարձակողական ակտիվ գործողություններ է վարում ընդդիմության վերջին հենակետը մնացած Իդլիբ նահանգում: Դամասկոսն ու Մոսկվան պնդում են, թե պայքարում են ջիհադիստների դեմ, սակայն իրավապաշտպան խմբերը, փրկարարական ծառայությունների աշխատակիցները հայտնում են, որ ավիահարվածների ու հրետակոծության են ենթարկվում բնակելի տներ, հիվանդանոցներ, դպոցներ:

Թուրքիան իր հերթին հայտարարել է, որ իր տարածքում արդեն սիրիացի ավելի քան 3,5 միլիոն փախստական է ընդունել և չի կարող հանդուրժող լինել նոր սպառնալիքների հանդեպ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG