Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նոր նախագահ է ընտրվել բելգիացի սենատոր Հենդրիկ Դամսը:
Բելգիացի քաղաքական գործիչը 2007 թվականից ղեկավարում է ԵԽԽՎ-ում բելգիական պատվիրակությունը: Դամսը հանդիսանում է Մարդու իրավունքների և իրավական հարցերով, ինչպես նաև քաղաքական հարցերով և ժողովրդավարության հարցերով, ԵԽԽՎ-ի ինստիտուցիոնալ հարցերով հանձնաժողովների անդամ:
ԵԽԽՎ-ում Բելգիայի պատվիրակությունը գլխավորող քաղաքական գործիչն այդ պաշտոնի միակ թեկնածուն Էր: Մինչ այդ ԵԽԽՎ-ի նախագահը շվեյցարացի խորհրդարանական Մարի-Լիլիան Պասկյեն էր։