Մատչելիության հղումներ

Բաղդադում ամերիկյան դեսպանատան տարածք 5 հրթիռ է ընկել


Իրաք, «կանաչ գոտու» տարածքում գտնվող ամերիկյան դեսպանատունը Բաղդադում, 7 հունվարի, 2020թ.
Իրաք, «կանաչ գոտու» տարածքում գտնվող ամերիկյան դեսպանատունը Բաղդադում, 7 հունվարի, 2020թ.

Բաղդադում «կանաչ գոտու» հրթիռակոծման հետևանքով ամերիկյան դեսպանատան տարածք հինգ Կատյուշա տեսակի հրթիռ է ընկել, որոնցից մեկը՝ դիվանագիտական առաքելության ռեստորան: Երեք մարդ վիրավորվել է: Այս մասին AFP-ին և Reuters-ին հայտնել է Իրաքի անվտանգության ուժերի աղբյուրը:

Այդ գոտում գտնվում են արևմտյան երկրների մի շարք դեսպանություններ և Իրաքի կառավարությանը պատկանող հաստատություններ:

Հունվարի 26-ի միջադեպը տեղի է ունեցել մայրաքաղաք Բաղդադում հակակառավարական բողոքի ցույցերի ֆոնին՝ կոռուպցիայի, իրաքյան գործերին արտաքին միջամտության և երկրում ԱՄՆ զորքերի առկայության դեմ:

Իրաքի վարչապետ Ադել Աբդուլ-Մահդին դատապարտել է հրթիռային հարձակումը, որի թիրախը ԱՄՆ դեսպանատունն է եղել:

Հայտարարության մեջ Մահդին հաստատել է Իրաքի պատրաստակամությունը «պաշտպանել բոլոր դիվանագիտական առաքելությունները» երկրում:

Նույն օրը ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակը կոչ էր արել Իրաքի կառավարությանը «կատարել ստանձնած պարտավորությունները՝ պաշտպանելու դիվանագիտական օբյեկտները»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG