Մատչելիության հղումներ

Հրթիռակոծվել է Բաղդադի «կանաչ գոտին»


Բաղդադում անցած գիշեր հրթիռակոծվել է «կանաչ գոտի» կոչվող թաղամասը, որտեղ գտնվում են կառավարական հաստատություններն ու դիվանագիտական ներկայացուցչությունները։ Թաղամասում հսկողությունն ուժեղացնելու նպատակով ուղարկվել են բանակի ու ոստիկանության լրացուցիչ ուժեր։

Հրթիռներ են ընկել նաև Բաղդադից հյուսիս գտնվող Սալահ-էդ-Դին նահանգի Էլ-Բայլադ ավիաբազայի վրա, որտեղ տեղակայված են ամերիկյանի զինծառայողները։

CNN-ը հաղորդում է, որ Բաղդադում շարունակվում են ցույցերը, ինչպես ընդդեմ Միացյալ Նահանգների՝ իրանցի բարձրաստիճան զինվորականի սպանության կապակցությամբ, այնպես էլ ընդդեմ Իրանի։ Իրաքցիները, ըստ CNN-ի թղթակցի, ամենևին չեն համակրում Իրանին, պահանջում են հանգիստ թողնել իրենց երկիրն ու չփորձել Իրաքում լուծել սեփական խնդիրները։

Նախագահ Դոնալդ Թրամփը գեներալ Սուլեյմանիի դեմ հատուկ գործողության անցկացմանը հավանություն է տվել անցած տարեվերջին՝ Իրաքում ամերիկյան ռազմաբազայի հրթիռակոծությունից մի քանի օր հետո։ Այդ հարձակման համար Վաշինգտոնը մեղադրում է իրանցի գեներալին։ Նա մեղադրվում է նաև հարյուրավոր ամերիկյան զինվորների սպանության մեջ։ Ըստ Պենտագոնի տվյալների, Սուլեյմանին մշակում էր ամերիկյան դիվանագետների ու զինծառայողների վրա հարձակումների նոր ծրագրեր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG