Մատչելիության հղումներ

ԵԽ ԽՎ պատվիրակությունը քննադատում է Ադրբեջանում ընտրությունների նախապատրաստական շրջանը


Ընտրություններ Ադրբեջանում, արխիվ
Ընտրություններ Ադրբեջանում, արխիվ

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) պատվիրակությունը քննադատել է Ադրբեջանում փետրվարի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական շրջանը, արձանագրելով՝ քաղաքական որոշ գործիչների հնարավորություն չի տրվել դրանց մասնակցել՝ դատվածություն ունենալու պատճառով, թեև ստրասբուրգյան դատարանը փաստել էր, որ ընդդիմության այդ ներկայացուցիչներն ազատազրկվել էին շինծու մեղադրանքներով:

Պատվիրակությունը փաստել է, որ Ադրբեջանի իշխանությունները չեն իրականացրել նաև Ընտրական օրենսգիրքը բարեփոխելու՝ Վենետիկի հանձնաժողովի և եվրոպական այլ կառույցների հանձնարարականները:

Չի նկատվում նաև հավաքների ազատություն, փաստել է եվրոպական պատվիրակությունը, արձանագրելով՝ հոկտեմբերի 19-ի վերջին հանրահավաքը ևս ցրվել էր ոստիկանության բիրտ ուժի գործադրմամբ:

XS
SM
MD
LG