Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջին տվյալներով խորհրդարանի 125 տեղի համար պայքարելու է 1623 թեկնածու: Սա ռեկորդային ամենամեծ թիվն է Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունների պատմության մեջ:
Ամենաշատ՝ 123 թեկնածու ունի իշող կուսակցությունը: Ընդդիմության մի մասը բոյկոտել է ընտրությունները, մի մասն էլ մասնակցում է:
Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններն անցկացվում են միայն մեծամասնական ընտրակարգով:
Վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունները Ադրբեջանում անցկացվելու են փետրվարի 9-ին: