Հայաստանի կառավարությունը փակել է 80-ականների զենքերի ամոթալի էջը, այսօր Կապանում հրավիրած ասուլիսում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ներկայացնելով իր կառավարման շրջանի հերթական 100 փաստը:
Փաշինյանի փոխանցմամբ, 2020-ի բյուջեում Պաշտպանության նախարարությանը հատկացվել է 307 միլիարդ դրամ, որը 2018֊ի փաստացի ցուցանիշը գերազանցում է 28 տոկոսով կամ 66 միլիարդ դրամով:
Ըստ պետության ղեկավարի՝ Հայաստանը տեսանելի ժամանակահատվածի համար ձեռք է բերել աննախադեպ քանակի զենք֊զինամթերք, այդ թվում` ՍՈւ- 30ՍՄ բազմաֆունկցիոնալ ինքնաթիռներ, հակաօդային պաշտպանության համալիրներ և այլն:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ձեռք բերված սպառազինությունը կա՛մ 2019 թվականի արտադրության է, կա՛մ չօգտագործված: