Մատչելիության հղումներ

Աշխարհի լիդերները հարգանքի տուրք են մատուցում Հոլոքոսթի զոհերի հիշատակին


Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը ողջունում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Յադ Վաշեմի հուշահամալիրում, Երուսաղեմ, 23-ը հունվարի, 2020թ.
Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը ողջունում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Յադ Վաշեմի հուշահամալիրում, Երուսաղեմ, 23-ը հունվարի, 2020թ.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ժամանել է Իսրայել, որտեղ աշխարհի լիդերները հարգանքի տուրք են մատուցելու Հրեից ողջակիզման՝ Հոլոքոսթի միլիոնավոր զոհերի հիշատակին:

Երուսաղեմում Յադ Վաշեմի Հոլոքոսթի հուշահամալիրի նախաձեռնությամբ գումարվում է Հոլոքոսթի համաշխարհային ֆորումը, որին մասնակցում են ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը, Ֆրանսիայի և Գերմանիայի նախագահներ Էմանյուել Մակրոնը և Ֆրանկ-Վալտեր Շտայնմաները, Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզը: Հայաստանն Իսրայելում ներկայացնում է նախագահ Արմեն Սարգսյանը:

Իսրայելը և միջազգային համայնքը հունվարի 27-ին են նշում Հոլոքոսթի օրը, քանի որ 1945 թվականին այդ օրն է խորհրդային բանակը գրավել Աուշվիցի (լեհերեն՝ Օսվենցիմի) համակետրոնացման ճամբարը և ազատել կալանավորներին:

«Ինչ վերաբերում է այն տարիներին տեղի ունեցածի շուրջ պատմական բանավեճին, մենք գիտենք, թե ով է մեզ փրկել, մենք գիտենք պատմական ճշմարտությունը», - ասել է Իսրայելի արտգործնախարար Յիսրաել Կացը, նկատել տալով, որ հրեաներին փրկել են խորհրդային զինվորները:

Պատմաբանների համոզմամբ, Երկրորդ աշխարհամարտում ֆաշիստները և նրանց զինակիցները մոտ 6 միլիոն հրեա են սպանել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG