Մատչելիության հղումներ

Արմեն Սարգսյանը Իսրայելում բարձրացրել է Քնեսեթի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը


Հայաստանի նախագահի և Իսրայելի Քնեսեթի նախագահի հանդիպումը, լուսանկարը՝ նախագահականի
Հայաստանի նախագահի և Իսրայելի Քնեսեթի նախագահի հանդիպումը, լուսանկարը՝ նախագահականի

Աշխատանքային այցով Իսրայելում գտնվող Հայաստանի նախագահը բարձրացրել է այդ երկրի խորհրդարանի՝ Քնեսեթի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը։ Արմեն Սարգսյանն ընդգծել է, որ պատմության այս ամոթալի էջի ճանաչումն ու դատապարտումը չպետք է պայմանավորված լինի այսօրվա քաղաքական շահերով ու իրողություններով:

Հայաստանի նախագահն այդ մասին խոսել է այսօր Քնեսեթ այցելության ժամանակ, որտեղ նրան և տիկին Նունե Սարգսյանին հյուրընկալել են Իսրայելի խորհրդարանի նախագահ Յուլի Էդելշտեյնը և տիկին Իրինա Նևզլինը:

«Հայոց ցեղասպանության ճանաչումն առաջին հերթին բարոյական պատասխանատվություն է և հարգանքի տուրք անմեղ զոհերի հիշատակին, միաժամանակ այն կարևոր ներդրում է ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման միջազգային ջանքերում», - ՀՀ նախագահի գրասենյակի փոխանցմամբ՝ շեշտել է Արմեն Սարգսյանը:

Նշելով, որ պատմության շատ էջեր ողբերգական են հայ և հրեա ժողովուրդների համար՝ Հայաստանի նախագահն ասել է, որ պետք է համատեղել ջանքերը, որպեսզի նման մարդկային աղետներ այլևս երբեք չլինեն և երբևէ չկրկնվեն։

Նախագահ Սարգսյանը Իսրայելում մասնակցելու է Հոլոքոսթի հիշատակին նվիրված 5-րդ միջազգային համաժողովին։

Տե՛ս նաև այստեղ

XS
SM
MD
LG