Մատչելիության հղումներ

ԱՄՆ Սենատում մի քանի ժամից կմեկնարկի Թրամփի իմփիչմենթի հարցով դատավարությունը


ԱՄՆ - Սենատում հանրապետականների առաջնորդ Միթչ ՄըքՔոնել, Վաշինգտոն, 21-ը հունվարի, 2020թ.
ԱՄՆ - Սենատում հանրապետականների առաջնորդ Միթչ ՄըքՔոնել, Վաշինգտոն, 21-ը հունվարի, 2020թ.

Միացյալ Նահանգների Սենատում մի քանի ժամից կմեկնարկի նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի հարցով դատավարությունը:​

Նախօրեին Սենատը հաստատել է քննության ընթացակարգը, որին կողմ են քվեարկել միայն հանրապետականները՝ մերժելով դեմոկրատների բոլոր առաջարկները: Ըստ այդմ, կողմերից յուրաքանչյուրին 24 ժամ կտրվի սեփական փաստարկները ներկայացնելու համար, նոր վկաներ չեն հրավիրվի, նոր փաստաթղթեր չեն ուսումնասիրվի:

Բուն գործընթացը, ակնկալվում է, որ կավարտվի փետրվարի սկզբին:

Գործող նախագահը մեղադրվում է իշխանությունը չարաշահելու և Կոնգրեսի աշխատանքներին խոչընդոտելու համար, ընդդիմախոսները պնդում են, որ նա օգտագործել է պաշտոնեական դիրքը հանուն սեփական շահի, մասնավորապես՝ պահանջել է Ուկրաինայի իշխանություններից հետաքննություն սկսել առաջիկա նախագահական ընտրություններում իր հավանական մրցակից, նախկին փոխնախագահ Ջո Բայդենի և նրա որդու դեմ: Ինքը՝ Թրամփը, կտրականապես հերքում է այս մեղադրանքները:

XS
SM
MD
LG