Մատչելիության հղումներ

Թովմասյանի փաստաբանը կվիճարկի ՍԴ նախագահին մեղադրյալ ներգրավելու՝ դատախազության որոշումը


Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյան, արխիվ
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյան, արխիվ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Պետրոս Մակյանը կքննի Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի պաշտպանի բողոքն՝ ուղղված Գլխավոր դատախազության դեմ: «Ազատության» հետ զրույցում ՍԴ նախագահի փաստաբան Ամրամ Մակինյանն ասաց, որ դատարանում վիճարկում է անձեռնմխելիությամբ օժտված Թովմասյանին մեղադրյալ ներգրավելու՝ գլխավոր դատախազության որոշումը:

Դատական նիստի օրը դեռևս հայտնի չէ:

Հիշեցնենք, Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին Հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք է առաջադրել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով՝ «պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ»։ ՍԴ նախագահի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու ստորագրությունը:

Քրեական գործն առնչվում է Թովմասյանի՝ արդարադատության նախարար աշխատելու շրջանին: Նրա սանիկին՝ Արդարադատության նախարարության նախկին պաշտոնյա Նորայր Փանոսյանին ավելի վաղ էր մեղադրանք առաջադրվել, Քննչական կոմիտեն հայտնել էր, որ տվյալներ է ձեռք բերել հանցագործություններին Հրայր Թովմասյանի ուղղակի մասնակցության վերաբերյալ, հիմնավորվել է, որ Թովմասյանը ձեռք է բերել «Կենտրոն» նոտարական գրասենյակի տարածքը:

XS
SM
MD
LG