Իրանը մտադիր չէ որևէ մեկին փոխանցել սխալմամբ խոցված օդանավի «սև արկղերը»։ Այս մասին հայտարարել է Իրանի հետաքննիչ Հասար Ռեզաեֆարը իրանական հեռուստատեսությամբ։
Հունվարի 8-ին «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» օդանավի կործանման հետևանքով 176 մարդ է զոհվել։ Մի քանի օր շարունակված հերքումներից հետո Իրանն ընդունել է, որ իր զինված ուժերն են «ոչ միտումնավոր» խոցել Boeing-737-ը։
Երեկ Ուկրաինա են տեղափոխել ավիաաղետի հետևանքով զոհված 11 ուկրաինացիների դիերը։
Այս ընթացքում Կանադան հերթական անգամ խնդրել է հնարավորինս արագ փոխանցել «սև արկղերը» Ֆրանսիային կամ Ուկրաինային։ Կանադայի արտգործնախարար Ֆրանսուա Ֆիլիպ Շամպայնի պնդմամբ՝ դրանք պետք է ուսումնասիրվեն այնտեղ, որտեղ մասնագետներ կան և որտեղ կկատարվի թափանցիկ աշխատանք։