Մատչելիության հղումներ

Հինգ երկրների ԱԳ նախարարները Boeing-ի աղետի մանրակրկիտ և թափանցիկ հետաքննություն են պահանջում


Իրան - Որոնողա-փրկարարական աշխատանքները օդանավի կործանման վայրում, 8-ը հունվարի, 2020թ.
Իրան - Որոնողա-փրկարարական աշխատանքները օդանավի կործանման վայրում, 8-ը հունվարի, 2020թ.

Հինգ երկրների արտգործնախարարները, որոնց քաղաքացիները զոհվել են անցած շաբաթ Իրանում ուկրաինական ուղևորատար ինքնաթիռի կործանման հետևանքով, պահանջել են Իրանից «մանրակրկիտ, անկախ և թափանցիկ» հետաքննություն անցկացնել:

Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Շվեդիայի, Ուկրաինայի և Աֆղանստանի արտգործնախարարները համատեղ հայտարարությամբ են հանդես եկել Լոնդոնում կայացած հանդիպումից հետո՝ այս կերպ ճնշում գործադրելով Իրանի վրա և պահանջելով լիակատար հաշվետվություն ներկայացնել, թե ինչ է պատահել «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» Boeing ինքնաթիռի հետ:

Օդանավը կործանվել է հունվարի լույս 8-ի գիշերը Թեհրանի օդանավակայանից թռիչք կատարելուց քիչ անց, բոլոր 167 ուղևորները և անձնակազմի 9 անդամները զոհվել են։ Օրեր շարունակված հերքումներից հետո Իրանն անցած շաբաթավերջին ընդունեց, որ երկրի զինված ուժերն են հրթիռով խոցել Boeing-ը, պաշտոնական վարկածով՝ ոչ միտումնավոր:

XS
SM
MD
LG