Հայաստանի անվտանգության սեկտորի կառույցների ղեկավարների հետ հանդիպումների՝ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնության շրջանակում այսօր խմբակցության պատգամավորները հանդիպել են պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են պաշտպանական գերատեսչությունում իրականացվող փոփոխությունները, ինչպես նաև ապագա բարեփոխումներին վերաբերող օրակարգային հարցեր: Քննարկվել են նաև Հայաստանի ներքին և արտաքին մարտահրավերներին առնչվող մի շարք հարցեր, փոխանցում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը։
Դավիթ Տոնոյանը պատասխանել է «Լուսավոր Հայաստան»-ի պատգամավորների հարցերին։
Հիշեցնենք՝ ընդդիմադիր խմբակցության պատգամավորներն ավելի վաղ հանդիպումներ են ունեցել Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և Ոստիկանության պետի պաշտոնակատարների, Անվտանգության խորհրդի քարտուղարի հետ։