Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ այսօր տեղի է ունեցել հանդիպում Հայաստանի ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի հետ։
Կուսակցությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ոստիկանությունում իրականացվող փոփոխությունները, ինչպես նաև ապագա բարեփոխումներին վերաբերող օրակարգային մի շարք հարցեր: Արման Սարգսյանը հանդիպման ժամանակ պատասխանել է խմբակցության պատգամավորների հարցերին։
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ ՀՀ անվտանգության սեկտորի կառույցների ղեկավարների հետ հանդիպումները շարունակվելու են։ Ավելի վաղ հանդիպում էր եղել Ազգային անվտանգության ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանի և Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ: