Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը վճռաբեկ բողոք է ներկայացրել


Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը, 9-ը դեկտեմբերի, 2019թ.
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը, 9-ը դեկտեմբերի, 2019թ.

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ, պաշտպան Հայկ Ալումյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել Ռ․ Քոչարյանի նկատմամբ Վերաքննիչ դատարանի կողմից գրավի կիրառումը թույլատրելի չճանաչելու դեմ։ Այս մասին հայտնում է Քոչարյանի պաշտպանական թիմը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 7-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց գրավի կիրառումը թույլատրելի ճանաչել։

Դեկտեմբերի 20-ին Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Լուսինե Աբգարյանի, մերժել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը՝ օրինական ուժի մեջ թողնելով առաջին ատյանի դատարանի որոշումը։

Հայաստանի երկրորդ նախագահը մեղադրվում է սահմանադրական կարգի տապալման մեջ:

XS
SM
MD
LG