Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ


Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Լուսինե Աբգարյանի, քիչ առաջ մերժեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի վերաքննիչ բողոքը՝ խափանման միջոցի փոփոխության հարցով:

Հիշեցնենք, որ սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող նախկին նախագահի պաշտպանը բողոքարկել էր Քոչարյանին գրավի դիմաց ազատ չարձակելու նոյեմբերի 7-ի որոշումը, որը կայացրել էր դատավոր Աննա Դանիբեկյանը:

Դրան նախորդած դատական նիստին վերաքննիչի դատավոր Մխիթար Պապոյանը ինքնաբացարկ էր հայտնել մեղադրող կողմի միջնորդությամբ։

Մանրամասները տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG