Մատչելիության հղումներ

Վարչապետը ցավակցել է Իրանում ավիաաղետի զոհերի հարազատներին


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Իրանում ավիաաղետի զոհերի հարազատներին: Փաշինյանը Թվիթերում գրել է, որ մեծ ցավով տեղեկացել է Թեհրանի օդանավակայանի մոտ տեղի ունեցած քաղաքացիական ինքնաթիռի վթարի մասին։

«Հայ ժողովրդի և իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում այս ողբերգական վթարի հետևանքով զոհերի ընտանիքներին և հարազատներին», - գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք, որ «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» օդանավը կործանվել է այսօր վաղ առավոտյան Թեհրանի «Իմամ Խոմեյնի» օդանավակայանից թռիչք կատարելիս։ Ըստ ճշտված տվյալների՝ օդանավում եղել են 167 ուղևորներ և անձնակազմի 9 անդամները, ամենայն հավանականությամբ՝ նրանք բոլորը զոհվել են։

Որպես ավիաաղետի պատճառ նշվում է տեխնիկական անսարքությունը։

Ըստ նախնական տվյալների, ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի ցանկում Հայաստանի քաղաքացիների չկան։

XS
SM
MD
LG