Մատչելիության հղումներ

Նախնական տվյալներով՝ Իրանում ավիաաղետի զոհերի թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ


Իրան - Փրկարարական աշխատանքները օդանավի կործանման վայրում, 8-ը հունվարի, 2020թ.
Իրան - Փրկարարական աշխատանքները օդանավի կործանման վայրում, 8-ը հունվարի, 2020թ.

Ըստ նախնական տվյալների՝ Իրանում ուկրաինական ուղևորատար Boeing-737 ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի ցանկում Հայաստանի քաղաքացիների չկան։ Այս մասին հաղորդում է Հայաստանի արտգործնախարարությունը ֆեյսբուքյան իր էջում։

«Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» օդանավը կործանվել է այսօր վաղ առավոտյան Թեհրանի «Իմամ Խոմեյնի» օդանավակայանից թռիչք կատարելիս։ Ըստ ճշտված տվյալների՝ օդանավում եղել են 167 ուղևորներ և անձնակազմի 9 անդամները, ամենայն հավանականությամբ՝ նրանք բոլորը զոհվել են։

Որպես ավիաաղետի պատճառ նշվում է տեխնիկական անսարքությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG