Մատչելիության հղումներ

Ryanair-ը սկսել է տոմսերի վաճառքը 2 նոր ուղղությունների համար՝ Գյումրի-Աթենք և Երևան-Սալոնիկ


Այսօր Ryanair ավիաընկերությունը սկսել է տոմսերի վաճառքը ևս 2 նոր ուղղությունների համար` Գյումրի - Աթենք և Երևան - Սալոնիկ` տրամադրելով զեղչեր մինչև հունվարի 5-ը տոմսեր ձեռք բերելու դեպքում: Այս մասին իր ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը:

Նա նաև հայտնել է, որ եթե մինչ «Օդի տուրքի» մասին օրենքի փոփոխությունները դեպի Եվրոպա սպասարկվում էին 6-7 ուղղություններ`Փարիզի Շարլ դե Գոլ օդանավակայան, Լիոն, Վիեննա, Վարշավա, Աթենք, Բուխարեստ, Բրյուսել, ապա օրենսդրական փոփոխություններից հետո արդեն իսկ հայտարարվել են կամ հայտեր են ներկայացվել հետևյալ ուղղություններով նոր ավիաընկերությունների կողմից թռիչքներ իրականացնելու համար.

1. Փարիզ Օղլի օդանավակայան, Transavia
2. Վիեննա, Wizz air
3. Վիլնյուս, Wizz air
4. Բեռլին, Ryanair
5. Մեմինգեն (Գյումրիից), Ryanair
6. Հռոմ, Ryanair
7. Միլան, Ryanair
8. Աթենք (Գյումրիից), Ryanair
9. Սալոնիկ, Ryanair
10. Ռիգա, Air Baltic

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ լոուքոսթերի թռիչքները Երևանից կմեկնարկեն արդեն 2020-ի հունվարից։ Երևանից երեք նոր ուղղությամբ չվերթներ կիրականացվեն՝ Երևանի-Միլան, Երևան-Հռոմ և Երևան-Բեռլին ուղղություններով։

Ryanair-ը Գյումրու օդանավակայանից էլ է նախատեսում թռիչքներ։ Այս տարվա ամռանից կգործի Գյումրի-Մեմինգեն ուղությունը։

Իսկ մեկ այլ լոուքոսթեր՝ Wizz Air-ն ապրիլից Երևանից թռիչքներ կկատարի Վիեննա ու Վիլնյուս:

XS
SM
MD
LG