Մատչելիության հղումներ

Հայաստանի ԱԳՆ-ն ուշադրությամբ հետևում է Բաղդադի դիվանագիտական թաղամասի զարգացումներին


Հայաստանի արտաքին գործերի նախարարության շենքը, Երևան, արխիվ
Հայաստանի արտաքին գործերի նախարարության շենքը, Երևան, արխիվ

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն ուշադրությամբ հետևում է Բաղդադի դիվանագիտական թաղամասում տեղի ունեցող զարգացումներին և մշտական կապի մեջ է տեղում Հայաստանի դեսպանության հետ։ Այս մասին «Ազատությանը» փոխանցեցից ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ ի պատասխան հարցադրմանը՝ Ամանորի նախօրեին Իրաքում հարձակում է տեղի ունեցել ԱՄՆ դեսպանատան վրա, լարվածություն է առաջացել ԱՄՆ դեսպանատանը հարող դիվանագիտական թաղամասում, որտեղ գտնվում է նաև ՀՀ դեսպանությունը, ինչպես է գնահատո՞ւմ իրավիճակն այժմ Արտգործնախարարությունը:

«Դիվանագիտական ներկայացուցչությունների անձեռնմխելիությունը պետք է երաշխավորվի բոլոր պայմաններում, և դրանց դեմ իրականացված բռնի գործողությունները դատապարտելի են։ Արձանագրենք, որ իրավիճակը Բաղդադի դիվանագիտական թաղամասում ունի լիցքաթափման միտումներ, և այս տեսակետից կարևոր էր Իրաքի իշխանությունների հստակ դիրքորոշումը և քայլերը, որոնք միանշանակ մերժեցին բռնության դրսևորումները: Իրաքում ՀՀ դեսպանությունը շարունակում է աշխատել բնականոն ռեժիմով», - նշեց Աննա Նաղդալյանը:

Հիշեցնենք, դեկտեմբերի 31-ին իրանամետ խմբավորումներից մեկի աջակիցները հարձակվել էին Բաղդադում ԱՄՆ դեսպանատան վրա, բախումները շարունակվել էին նաև հաջորդ օրը: ԱՄՆ նախագահը մեղադրել էր Իրանին, և պնդել, թե նրանք շատ թանկ կվճարեն կատարվածի համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG