Ի պատասխան Միացյալ Նահանգների օդուժի դեկտեմբերի 29-ին Սիրիայում և Իրաքում իրականացրած գործողության, որի հետևանքով սպանվել են Իրանի աջակցությամբ գործող զինյալ խմբավորման առնվազն 25 անդամներ, այսօր զայրացած հազարավոր իրաքցիներ հարձակվել են Բաղդադում ԱՄՆ դեսպանատան վրա:
Իրաքի ոստիկանները ստիպված արցունքաբեր գազ են կիրառել: ԱՄՆ դեսպանատան աշխատողներին շտապ կարգով տարհանել են դեսպանատան համալիրից և տեղափոխել են ապահով վայր:
Ամբոխը ջարդել է դեսպանատան դարպասը և ներխուժել է համալիր: Հնչել են կրակահերթեր:
Ամերիկյան օդային գրոհի ենթարկված «Քաթա'իբ Հըզբոլա» անվամբ ջոկատը, որին սատարում է Իրանը, պնդում է, թե իր մարտիկներից 50-ն են զոհվել և ևս 50-ը վնասվածքներ են ստացել:
Վաշինգտոնը հայտարարել է, թե նախաձեռնել է այդ գրոհը, քանի որ «Քաթա'իբ Հըզբոլա» շարժումը հարձակումներ է գործել Իրաքում ամերիկյան հենակետերի վրա: