Մատչելիության հղումներ

Թուրքիայի խորհրդարանը հավանություն տվեց Լիբիա զորք ուղարկելու առաջարկին


Թուրքիայի խորհրդարանի արտահերթ նիստը, Անկարա, 2-ը հունվարի, 2020 թվական
Թուրքիայի խորհրդարանի արտահերթ նիստը, Անկարա, 2-ը հունվարի, 2020 թվական

Թուրքիայի խորհրդարանն այսօրվա արտահերթ նիստում հավանություն տվեց Լիբիա զորք ուղարկելու՝ նախագահ Էրդողանի առաջարկին: Ըստ նախագծի, թուրքական ստորաբաժանումները կգործուղվեն 1 տարով՝ տեղի կառավարությանը աջակցելու համար:

Աֆրիկյան այդ երկրում 2011 թվականից՝ առաջնորդ Մուամար Քադաֆիի սպանությունից ի վեր, երկիշխանություն է: ՄԱԿ-ի աջակցությունը վայելող կառավարությանը զուգահեռ արևելյան շրջաններում ստվերային վարչակարգ է հաստատվել՝ գեներալ Խալիֆ Հաֆթարի առաջնորդությամբ:

Ըստ հաղորդումների, ապստամբներին աջակցում են Միացյալ Էմիրությունները, Եգիպտոսը, ինչպես նաև Ռուսաստանը, որի հետ Թուրքիան վերջին շրջանում սերտ համագործակցում է մի շարք հարցերում: Ակնկալվում է, որ հաջորդ չորեքշաբթի, երբ նախագահ Պուտինը կայցելի Թուրքիա, քննարկումների առանցքում կլինի հենց այս տարաձայնությունը:

XS
SM
MD
LG