Ուկրաինայի կենտրոնական իշխանությունների և Դոնբասի ինքնահռչակ հանրապետությունների միջև գերիների և բանտարկյալների փոխանակումն ավարտվեց կիրակի ուշ երեկոյան` Գորլովկա արդյունաբերական քաղաքի հարևանությամբ:
Ուկրաինացի 76 ազատ արձակված գերիները Կիևի «Բորիսպոլ» օդանավակայան ժամանեցին կեսգիշերին մոտ: Նրանցից 12-ը զինվորականներ են, մնացած 64-ը՝ քաղաքացիական անձինք: Նրանց Կիևի օդանավակայանում դիմավորում էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
«Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Նորմանդյան քառյակի անդամ բոլոր պետությունների ղեկավարներին: Բոլոր ձեռք բերված պայմանավորվածությունները կատարվել են: Բայց մենք հասկանում ենք, որ լուծման կարոտ մի շարք հարցեր ևս առկա են: Խոսքը մասնավորաբար Ռուսաստանի Դաշնության կալանավայրերում պահվող մարդկանց մասին է: Նրանց թվում շատ են հատկապես Ղրիմից [ռուսաստանյան բանտեր] տեղափոխվածները: Դա մեկ այլ խնդիր է, և մենք աշխատում ենք այդ ուղղությամբ», - նշում էր Զելենսկին: