Մատչելիության հղումներ

Դոնբասի շրջանում տեղի է ունեցել գերիների փոխանակումը


Ուկրաինացիները և ռուս անջատականները գերիներ են փոխանակում, Հորլիվկա, Դոնեցկի շրջան, 29 դեկտեմբերի, 2019թ.
Ուկրաինացիները և ռուս անջատականները գերիներ են փոխանակում, Հորլիվկա, Դոնեցկի շրջան, 29 դեկտեմբերի, 2019թ.

Ուկրաինան և Ռուսաստանի աջակցությամբ Դոնբասում գործող անջատականներն այսօր գերիներ են փոխանակել:

Նախագահ Վլադիմիր Զելենսկին Թվիթերում հայտնել է, որ փոխանակումը մեկնարկել է Մայորսկե անցակետում: Այդ անցակետը Դոնեցկից 35 կիլոմետր հյուսիս գտնվող Հորլիվկա գյուղի մոտակայքում է: Լուրը հաստատել է նաև անջատականների վարչակարգի խոսնակ Դարյա Մորոզովան:

Կողմերը պարտավորվել են փոխանակել իրենց մոտ պահվող բոլոր գերիներին: Նախատեսվում էր, որ Ուկրաինան Դոնբասի վարչակարգին կփոխանցի 87 գերեվարված անջատականներին, իսկ Դոնբասի վարչակարգը Կիևին կփոխանցի ուկրաինացի 55 զինվորներին:

Կիևը և Դոնբասը հայտնել են, որ փոխանակումն ավարտվել է: Առաջին անգամ կողմերը սեպտեմբերին են 70 գերի փոխանակել:

Երկրորդ փոխանակման ծրագիրը քննարկվել է դեկտեմբերի 9-ին Փարիզում «Նորմանդյան ձևաչափով» տեղի ունեցած բանակցություններում, որոնց մասնակցել են Ուկրաինայի, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Զելենսկին, Վլադիմիր Պուտինը, Էմանյուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

Ուկրաինայում 2014 թվականից սկսված պատերազմի ընթացքում զոհվել է ավելի քան 13 հազար մարդ: Ռուսաստանը հերքում է այդ պատերազմում ռուս անջատականներին սատարելու մեղադրանքը:

XS
SM
MD
LG