Նիդերլանդների Սենատն առանց քննարկման և քվեարկության երեկ միաձայն վավերացրել է Հայաստան-Եվրամիություն Համարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Այս մասին հայտնում է Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը:
Նշենք, որ դեկտեմբերի 12-ին Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատը առանց քննարկման և քվեարկության միաձայն վավերացրել էր Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:
Համաձայնագիրը Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին: Այն 2018-ի ապրիլին միաձայն վավերացվել է Հայաստանի խորհրդարանի կողմից: 2018-ի հունիսի 1-ից մեկնարկել է համաձայնագրի ժամանակավոր կիրարկումը:
Եվրամիության անդամ 28 պետություններից փաստաթուղթն արդեն վավերացրել են 19-ը, մի քանի երկրներում վավերացման գործընթացն ավարտին է մոտենում: