Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարի տեղակալի պաշտոնից Լուսինե Առաքելյանին ազատելու մասին։ Այս մասին որոշումը հարապարակված է e-gov.am կայքէջում։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Լուսինե Առաքելյանին ազատել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնից», - ասված է որոշման մեջ:
Հիշեցնենք՝ երեկ էլ վարչապետը ստորագրել էր Գևորգ Լոռեցյանին ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնից ազատելու մասին որոշումը։