Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Թվիթերում այսօր տեղադրած գրառմամբ Ռուսաստանին, Իրանին և Սիրիային նախազգուշացրել է Սիրիայի Իդլիբի շրջանում խաղաղ բնակչների սպանության անթույլատրելիության մասին:
«Ռուսաստանը, Սիրիան, Իրանը սպանում են կամ պատրաստվում են սպանել Իդլիբի խաղաղ բնակիչներին, մի՛ արեք այդ բանը: Թուրքիան ջանք չի խնայում այդ կոտորածին վերջ տալու համար», - գրել է ԱՄՆ նախագահը: